Ղվարելիում և Սուրամիում զբոսաշրջիկներին հյուրընկալելու են նոր հյուրանոցներում
Մոտ ապագայում Ղվարելիում և Սուրամիում զբոսաշրջիկներին հյուրընկալելու են նոր հյուրանոցներում,- լրատվությունն այս մասին տարածել է էկոնոմիկայի նախարարությունը:
«Վերջին ժամանակներում Վրաստանում գրանցված զբոսաշրջիկների հոսքի զգալի ավելացումը մեկ անգամ ևս առաջացրել է երկրում համապատասխան զբոսաշրջային ինֆրակառուցվածքի զարգացման անհրաժեշտություն: Հենց այս նպատակով «50 ունեցվածք քո հյուրանոցի համար» նախագծի շրջանակներում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության՝ «պետական ունեցվածքի գործակալությունը» ներդրողներին առաջարկել է Ղվարելիում և Սուրամիում գոյություն ունեցող պետական գույքը»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:
Նախարարության տվյալներով էլեկտրոնային աճուրդի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է և դրանում հաղթողները պարտավորվել են կառուցել հյուրանոցներ:
Հեղինակ -
Edgar Barsegyan