Հս. Կորեան բալիստիկ հրթիռներով հագեցած սուզանավ է կառուցում
Հս. Կորեան բալիստիկ հրթիռներով հագեցած սուզանավ է կառուցում

Այս ամիս հյուսիսկորեական Սիմփհո հարավային նավաշինարանում արված արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Փխենյանն արագացված տեմպով կառուցում է իր առաջին սուզանավը՝ ունակ սուզանավերի բալիստիկ հրթիռներ կրելու:

Փորձագետները նշել են, որ նավաշինարանում տեղի ունեցող սուզանավի կառուցման ակտիվ գործունեության լուսանկարներն արվել են նոյեմբերի 5-ին: Մասնավորապես, դրանցում երևում են 2 օբյեկտ, որոնք կարող են լինել սուզանավի արտաքին ամուր կորպուսի մասերը: Դրանցից մեկի տրամագիծը, մասնագետների գնահատմամբ, մոտ 7,1 մ է: Մյուս հայտնաբերված առարկան կոնաձև է, նեղանում է 7,1 մետրից մինչև 6,1 մ:

Հայտնաբերված օբյեկտներն ավելի մեծ են, քան պահանջվում է 033 տիպի դիզելային սուզանավերի համար, որոնք ստեղծվել են 633 նախագծի հիման վրա, որոնք ներառված են Հյուսիսային Կորեայի ռազմածովային նավատորմում: 38 North-ի վարկածով՝ Հյուսիսային Կորեան աշխատում է «Սիմփհո-С» դասի սուզանավի ստեղծման վրա, որը բալիստիկ հրթիռներ կրելու հնարավորություն ունի:

Նյութում ասվում է, որ ամբողջ 2017 թ. արձանագրվել է նավաշինարանի տարածքում ենթադրյալ սուզանավի մասերի և բաղադրիչների տեղափոխություն: Այդ գործողությունները վկայում են սուզանավի կառուցման շարունակվող ծրագրի մասին, համոզված են մասնագետները: