Հյուսիսկորեական խնդրի լուծման համար ժամանակն ավարտվում է. Սպիտակ տուն
Հյուսիսկորեական խնդրի լուծման համար ժամանակն ավարտվում է. Սպիտակ տուն

Հյուսիսկորեական խնդրի խաղաղ կարգավորման համար շատ քիչ ժամանակ է մնում՝ հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Հերբերտ Մաքմաստերը։

«Հյուսիսային Կորեան սպառնալիք է ողջ աշխարհի համար, այդ իսկ պատճառով աշխարհի բոլոր երկրները պետք է ավելին անեն՝ այդ սպառնալիքին դիմակայելու համար։ Նախագահը խոստովանում է, որ ժամանակն ավարտվում է, և խնդրում է բոլոր երկրներին ավելի շատ ջանքեր ուղղել դրան»,-ասել է Մաքմաստերը Սպիտակ տանը մամուլի ասուլիսի ընթացքում։

Նա հավելել է, որ այդ խնդրի լուծման հին մեթոդները չեն աշխատել, այդ իսկ պատճառով պետք է փնտրել այլ մեթոդներ՝ «ռազմական գործողություններից բացի»։