Հյուսիսային Կորեան մշակում է հրթիռի կատարելագործված մոդիֆիկացիա, որն ունակ է հասնել ԱՄՆ
Հյուսիսային Կորեան ներկայում աշխատում է «Հվասոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի կատարելագործված մոդիֆիկացիայի վրա։ Ինչպես հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան կառավարության աղյբուրին, լրամշակված հրթիռը, որը պոտենցիալ կերպով կարող է հասնել ԱՄՆ տարածք, կարող է պատրաստ լինել արձակման մոտ կես տարուց։
Հեռուստաալիքի հավաստմամբ՝ Փխենյանի ջանքերը ստիպում են Վաշինգտոնին վերանայելու ժամկետները, որոնց ավարտին Հյուսիսային Կորեան իրական սպառնալիք կներկայացնի երկրի համար։ ԱՄՆ-ը ստիպված կլինի նաև ճշգրտել ռազմական արձագանքման տարբերակները։
Հուլիսի 4-ին Հյուսիսային Կորեան իրականացրել էր «Հվասոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին արձակումը։ Այդ ժամանակ այն հասել էր 2802 կմ բարձրության և 39 րոպեում թռել 933 կմ։