Հիմնախնդրային է, երբ Վրաստանում բնակվող բազմաթիվ մարդիկ երկրի ներսում տեղի ունեցող իրադարձությունների մասին լրատվություն են ստանում արտասահմանյան մամուլից. Կոբա Չոփլիանի

11:26, 17.11.2017

«Հիմնախնդիրը այն է, որ Վրաստանում բնակվող քաղաքացիների մեծամասնությունը, տարբեր տարածաշրջաններում բնակվող մարդիկ երկրում ընթացող իրադարձությունների մասին լրատվություն չեն ստանում վրացական աղբյուրներից»,- այս հայտարարությունը ժողովրդական պաշտպանի ապարատին կից գործող ազգային փոքրամասնությունների խորհրդի կոորդինատոր Կոբա Չոփլիանին հայտարարել է «Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման ընթացքում:

«Այսօրվա դրությամբ բազմաթիվ մարդիկ լրատվություն են ստանում արտասահմանյան մամլո հնարավորությունների միջոցով, դա մեծ հիմնախնդիր է, որը խոչընդոտում է ինտեգրման գործընթացին: Կարևոր է, որ հանրային հեռարձակողը  սկսել է կատարել օրենսդրությամբ ստանձնած պարտավորությունները»,- ասել է Չոփլիանին:

Նրա խոսքերով ինտեգրումը պետք է ուղղված լինի նաև մեծամասնության ներկայացուցիչների հասցեին, քանզի նրանք պետք է իրենց դռները բացեն Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների առջև:

Նմանատիպ