Հիմնախնդրային է, երբ Վրաստանում բնակվող բազմաթիվ մարդիկ երկրի ներսում տեղի ունեցող իրադարձությունների մասին լրատվություն են ստանում արտասահմանյան մամուլից. Կոբա Չոփլիանի
«Հիմնախնդիրը այն է, որ Վրաստանում բնակվող քաղաքացիների մեծամասնությունը, տարբեր տարածաշրջաններում բնակվող մարդիկ երկրում ընթացող իրադարձությունների մասին լրատվություն չեն ստանում վրացական աղբյուրներից»,- այս հայտարարությունը ժողովրդական պաշտպանի ապարատին կից գործող ազգային փոքրամասնությունների խորհրդի կոորդինատոր Կոբա Չոփլիանին հայտարարել է «Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման ընթացքում:
«Այսօրվա դրությամբ բազմաթիվ մարդիկ լրատվություն են ստանում արտասահմանյան մամլո հնարավորությունների միջոցով, դա մեծ հիմնախնդիր է, որը խոչընդոտում է ինտեգրման գործընթացին: Կարևոր է, որ հանրային հեռարձակողը սկսել է կատարել օրենսդրությամբ ստանձնած պարտավորությունները»,- ասել է Չոփլիանին:
Նրա խոսքերով ինտեգրումը պետք է ուղղված լինի նաև մեծամասնության ներկայացուցիչների հասցեին, քանզի նրանք պետք է իրենց դռները բացեն Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների առջև:
Հեղինակ -
Edgar Barsegyan