Համաձայնում ենք, որ առողջապահության բարեփոխումը փոփոխությունների կարիք ունի, որպեսզի առավել հարմարեցված լինի հիվանդներին, կլինիկաներին, բժիշկներին և երկրին. Գուգա Քաշիբաձե
Համաձայնում ենք, որ առողջապահության բարեփոխումը փոփոխությունների կարիք ունի, որպեսզի առավել հարմարեցված լինի հիվանդներին, կլինիկաներին, բժիշկներին և երկրին. Գուգա Քաշիբաձե

Համաձայնում ենք, որ առողջապահության բարեփոխումը փոփոխությունների կարիք ունի, որպեսզի առավել հարմարեցված լինի հիվանդներին, կլինիկաներին, բժիշկներին և երկրին,- այս մասին հայտարարել է Այրվածքների կենտրոնի ղեկավար Գուգա Քաշիբաձեն՝ առողջապահության նախարարի հետ հանդիպմանը:

«Հնարավոր է գործարկվի այնպիսի կանոնակարգ, որի արդյունքում առողջապահության ոլորտում երկիրը կխուսափի նրանից ավել գումար ծախսելուց, որքան անհրաժեշտ է: Հիմնական խոսքը վերաբերել է համընդհանուր առողջապահությանը, որոշ խախտումներին: Բոլորս միասին համաձայնում ենք, որ առողջապահության բարեփոխումը փոփոխությունների կարիք ունի, որպեսզի առավել հարմարեցված լինի հիվանդներին, կլինիկաներին, բժիշկներին և երկրին»,- նշել է Քաշիբաձեն:

Թբիլիսիի սրտի կենտրոնի գլխավոր տնօրեն Արչիլ Չուխրուկաձեն նշում է, որ առկա կանոնակարգերը պետք է համաձայնեցվեն, որպեսզի հիվանդները չտուժեն:

«Թե ինչ կանոնակարգեր են գործարկվում, մեզ համար պետք է լինի հասկանալի, նախարարության ներկայացուցիչների դիրքորոշումը այլ է, իսկ կլինիկաների դիրքորոշումը՝ այլ: Սա պետք է լինի համաձանեցված, որպեսզի հիվանդները չտուժեն»,- հայտարարել է Չուխրուկաձեն:

Առողջապահության նախարարության ազգային ուսումնական կենտրոնում ընթանում է հանդիպում կլինիկաների ղեկավարների հետ: