Կատալոնիան քաղաքական ճգնաժամի պատճառով մոտ 2 000 ընկերություն է լքել
Իսպանիայում հոկտեմբերի ընթացքում մոտ 2 000 ընկերություն որոշել է իր շտաբ-բնակարանը տեղափոխել Կատալոնիայից: Այս մասին հայտնում է El Pais-ը:
Հաղորդվում է, որ հոկտեմբերի 1-31-ին շրջանը լքել է 1982 ընկերություն:
Պարբերականի տեղեկությամբ՝ ընկերությունների մեծ մասն իր որոշումը հիմնավորել է իրավական անորոշությամբ, նաև ստեղծված քաղաքական և սոցիալական իրավիճակով: