Հոկտեմբերի կեսերին 1681 ընկերություններ իրենց գլխավոր գրասենյակները Կատալոնիայից տեղափոխել են Իսպանիայի այլ տարածաշրջաններ: Այս մասին են վկայում Իսպանիայի գրանցման պալատի տվյալները՝ հաղորդում է La Vanguardia-ն:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հոկտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 26-ը՝ մեկ շաբաթից քիչ ժամանակահատվածում, Կատալոնիայից վերագրանցվել է 379 ընկերություն: Նախօրեին տարածաշրջանից դուրս է բերվել 78 ընկերություն: Ամենամեծ թվով իրավաբանական անձինք՝ 268, Կատալոնիան լքել են հոկտեմբերի 19-ին:
La Vanguardia-ի հաշվարկներով՝ Կատալոնիայից ամեն 15 րոպեն մեկ հեռանում է մեկ ընկերություն: Մյուս կողմից, սակայն, ընդհակառակը՝ 71 ընկերություն իրենց շտաբ-գրասենյակները տեղափոխել են Կատալոնիա՝ հոկտեմբերի 2-ի հանրաքվեից հետո: Նրանցից 59 իրավաբանական անձինք գրանցվել են Բարսելոնում: