Կախա Կալաձեն դիտել է Հերոսների հրապարակում ընթացող մաքրման աշխատանքները

Թբիլիսիի նորընտիր քաղաքապետը այսօր կրկին այցելել է հերոսների հրապարակ, որտեղ ծանոթացել է  գետնացումներում իրականացվող մաքրման աշխատանքներին և շնորհակալություն հայտնել «Թբիլսերվիս Խմբի» անդամներին:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս մարդկանց, ովքեր աշխատել են ողջ օրվա ընթացքում: Գետնանցումների կարգավորումը շատ կարևոր է մեր համար, քանզի նրանցից օգտվում են հազարավոր մեր քաղաքացիներ»,- ասել է Կախա Կալաձեն Սոցիալական ցանցի միջոցով նկարահանված տեսաուղերձում:

Նորընտիր քաղաքապետի խոսքերով բացի մաքրման աշխատանքներից բարեկարգվելու է նաև լուսավորության համակարգը:

Ինչպես նշել է Կալաձեն կարևոր է, որ այս հարցում կա հասարակության աջակցությունը:

Հաջորդ քայլը Կալաձեի խոսքերով լինելու է գետնանցումներում պատերի վրա նկարչությունը, որին մասնակցելու են բազմաթիվ երիտասարդներ: