Խուրմայի բուժիչ հատկությունները կօգնեն երկար պահպանել երիտասարդությունը
Խուրմայի բուժիչ հատկությունները կօգնեն երկար պահպանել երիտասարդությունը

Խուրմայի օգտակարությունը պայմանավորված է վիտամինների, այդ թվում մանգանի բարձր պարունակությաբ։ Այդ միկրոտարրը սովորաբար չի բավականացնում մարդու օրգանիզմում։ Այն պատասխանատու է երիտասարդության ու առողջության համար, հաստատում են գիտնականները։

Խուրմա խորհուրդ է տրվում նրանց, ովքեր վերականգնվում են այրվածքներից կամ մաշկային հիվանդություններից հետո։ Կալիումի, երկաթի և А վիտամինի եզակի համադրությունը դարձնում է այդ միրգը մաշկում փոխանակման գործընթացների բնական «արագացուցիչ» և հիանալի վերականգնող միջոց։

Խուրման պետք է ներառել նաև այն մարդկանց սննդակարգ, ովքեր զբաղվում են ուժային մարզումներով կամ պարզապես ձգտում են նիհարել։ Այս միրգը կարողանում է ճնշել քաղցրի հանդեպ ձգողականությունը և միևնույն ժամանակ չբարձրացնել արյան մեջ շաքարի պարունակությունը։