Խորհրդարանում սկսվում է «փաստաբանների մասին» օրենսդրական փաթեթի քննարկումները
Խորհրդարանում սկսվում է «փաստաբանների մասին» օրենսդրական փաթեթի քննարկումները, որի նախապատրաստման հիմնական նպատակն է փաստաբանների ինստիտուցիոնալ հզորացումը և նրանց մասնագիտական երաշխիքների մեծացումը:
Փոփոխությունների նախաձեռնումը տեղի է ունեցել մի քանի շաբաթ առաջ: Դրա հեղինակներն են Էկա Բեսելիան և Գեդևան Փոփխաձեն:
Նախագծի համաձայն, փաստաբանական գործունեության էլ ավելի բարձր չափանիշներով կարգավորման նպատակով, օրենքում գոյություն ունեցող կետերին ավելանում են հետևյալ սկզբունքները՝ օրենքի գերակայությունը և արդարադատության իրավական իրականացման նկատմամբ հարգանքը, մասնագիտական իրավասությունը, փաստաբանի դրական իմիջը և իրավաբանական մասնագիտության նկատմամբ հարգանքը:
Փոփոխությունների համաձայն փաստաբանը պարտավորվում է կատարել փաստաբանների միության գործադիր խորհրդի կողմից հաստատված երկարաժամկետ պարտադիր իրավաբանական կրթության պահանջները: Նախագծի համաձայն փաստաբանը պարտավորվում է նաև չբարձրաձայնել ենթադրյալ պաշտպանյալի ինքնությունը, կամ գործի ընթացքի ժամանակ պաշտպանյալից ստացված ցանկացած լրատվությունը:
Բացի այդ, փաստաբան չի կարող դառնալ դատվածություն ունեցող անձը:
Օրենսդրական փաթեթի նախատեսմամբ, փաստաբան դառնալու ցանկություն ունեցող անձանց համար նախատեսված պարտադիր ստաժավորման ծրագրի պրակտիկ մասը անցնելու պահանջը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր ունեն՝ Վրաստանի սահմանադրական դատարանի դատավոր, Վրաստանի ընդհանուր դատարանների համակարգի դատավոր և դատախազ աշխատելու 5 ամյա աշխատանքային փորձ:
Հեղինակ -
Edgar Barsegyan