Խորհրդարանը կոմպլեքտավորել է սահմանադրական փոփոխությունների համընդհանուր-ժողովրդական քննարկումների կազմակերպչական խումբը
Հայտնի են նոր սահմանադրական փոփոխությունների համընդհանուր-ժողովրդական քննարկումների կազմակերպչական խմբի անդամները:
Վրաստանի խորհրդարանի որոշմամբ, խմբում լինելու են՝ խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Թամար Չուգոշվիլին, խորհրդարանի նախագահի տեղակալ Իրմա Ինաշվիլին, խորհրդարանային մեծամասնության լիդեր Արչիլ Թալակվաձեն, «Վրացական Երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն, խորհրդարանի անկախ պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլին, փորձագետ Վասիլ Գոնաշվիլին, փորձագետ, խորհրդարանի նախագահի խորհրդատու Թենգիզ Շարմանաշվիլին, «Ռեզոնանս» թերթի գլխավոր խմբագիր Լաշա Տուղուշին, խորհրդարանի նախագահի կաբինետի գլխավոր փորձագետ Թորնիկե Ճեիշվիլին:
Հանձնաժողովի կազմում չեն «Միասնական Ազգային Շարժում» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունների ներկայացուցիչները, քանզի նրանք հրաժարվել են մասնակցել գործընթացին:
Հեղինակ -
Edgar Barsegyan