«Խաղաթղթե տնակ» սերիալի 9 գործընկերներ մեղադրել են Սպեյսիին ոտնձգությունների մեջ
«Խաղաթղթե տնակ» սերիալի 9 գործընկերներ մեղադրել են Սպեյսիին ոտնձգությունների մեջ

Ինը անձիք, ովքեր աշխատում են կամ աշխատել են հայտնի «Խաղաթղթե տնակը» հայտնի սերիալի վրա, մեղադրել են ամերիկացի դերասան Քևին Սպեյսիին սեռական ոտնձգությունների մեջ։

Նրանց թվում է եղել նաև սերիալի պրոդյուսերի նախկին օգնականը, հայտնում է CNN-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սպեյսին մտադիր է հետազոտություն անցնել և դրա արդյունքներով էլ՝ բուժման կուրս։ Դերասանը սկանդալի կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 30-ին Էնթոնի Ռեփը մեղադրել է նրան սեռական ոտնձգությունների մեջ։ Սպեյսին ներողություն էր խնդրել և միաժամանակ խոստովանություն արել ոչ ավանդական սեռական կողմնորոշման վերաբերյալ։

Դրանից հետո Միջազգային հեռուստատեսային ակադեմիան որոշել էր հանրահայտ «Էմմի» մրցանակ չշնորհել նրան։ Արարողությունը պետք է կայանա Նյու Յորքում, նոյեմբերի 20-ին։

Սկանդալի ֆոնին Netflix ընկերությունը հայտնել է սերիալի 6-րդ՝ եզրափակիչ եթերաշրջանի նկարահանումների դադարեցման մասին։