ԱՄՆ-ը հստակ աջակցում են Վրաստանի ցանկությանը հզորացնել և իրականացնել ռազմական հնարավորությունների մոդեռնիզացում,- այս մասին ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Ջեյմս Մետիսը Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ հանդիպումից հետո:
Մատիսը դրական է գնահատել Վրաստանի պաշտպանության նախարարությունում ընթացող բարեփոխումները:
ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարը շնորհակալություն է հայտնել Վրաստանի պաշտպանության նախարարին Աֆղանստանում խաղարարար առաքելությանը մասնակցության համար:
Նրա խոսքերով Աֆղանստանում վրաց ստորաբաժանումները օրինակելի են:
Իր հերթին պաշտպանության նախարարը հաստատել է, որ Վրաստանը շարունակելու է մասնակցել հստակ աջակցության ծրագրին:
Նշենք, որ Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-մ:
Այցի շրջանակներում ծրագրվում է նրա հանդիպումները սպիտակ տանը, անվտանգության խորհրդում և կոնգրեսում:
Հեղինակ -
Edgar Barsegyan