Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքի հրետակոծության հետևանքով 3 մարդ է զոհվել, 19-ը՝ վիրավորվել

15:10, 23.06.2026

Ռուսաստանի կողմից ուկրաինական Կրիվոյ Ռոգ քաղաքի ռմբակոծությունը խաղաղ բնակչության շրջանում զոհերի պատճառ է դարձել։

Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ռուսական բանակը քաղաքը ռմբակոծելու համար կիրառել է բալիստիկ հրթիռներ։ Արդյունքում 3 մարդ է զոհվել, իսկ 19-ը՝ վիրավորվել։ Վիրավորներից 5-ի վիճակը ծանր է։

Կրիվոյ Ռոգի պաշտպանության խորհրդի նախագահ Ալեքսանդր Վիլկուլը հայտարարում է, որ թիրախ է դարձել քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտ։

Նմանատիպ