Լուքսեմբուրգի կառավարությունը քննադատության է ենթարկվել 12-ամյա վրաց պատանուն երկրից արտաքսելու պատճառով
Լուքսեմբուրգի կառավարությունը քննադատության է ենթարկվել 12-ամյա վրաց պատանուն երկրից արտաքսելու պատճառով:
Լուքսեմբուրգի ներգաղթի նախարար Ժան Ասելբորնը արձագանքել է 12-ամյա վրաց պատանու արտաքսման հարցին: Նրա հայտարարությունը տարածվել է նախարարության վեբ կայքում:
Գործը վերաբերում է Լուքսեմբուրգից կնոջ և նրա որդու արտաքսմանը, ինչին սոցիալական ցանցերում հետևել է կառավարության քննադատություն:
Նախարարի պարզաբանմամբ արտաքսումը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին, և կառավարությունը այլընտրանք չուներ:
«Բռնի ուժով արտաքսումը կատարվում է միայն գործը մանրամասն ուսումնասիրելուց հետո, այս դեպքում մենք ուսումնասիրեցին այս մարդկանց գործերը և հայտնաբերեցինք, որ նրանց օգտագործել են կեղծ տվյալներ: Ցավում եմ այս գործընթացի համար, սակայն մենք այլընտրանք չունեինք»,- նշել է նախարարը:
Նշենք, որ Լուքսեմբուրգից արտաքսված Վրաստանի քաղաքացիների ինքնությունը պարզված չէ:
Հեղինակ -
Edgar Barsegyan