«Լավ է եթե իմ հայտարարությունները պատգամավոր Շալելաշվիլիին ստիպել են գնալ աշխատանքի և աշխատել». Թեա Ծուլուկիանի
«Լավ է եթե իմ հայտարարությունները պատգամավոր Շալելաշվիլիին ստիպել են գնալ աշխատանքի և աշխատել». Թեա Ծուլուկիանի

«Լավ է եթե իմ հայտարարությունները պատգամավոր Շալելաշվիլիին ստիպել են գնալ աշխատանքի և աշխատել»,- այս մասին հայտարարությունը արել է արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին: Նրա խոսքերով նա շատ բան չգիտի պատգամավոր Շալելաշվիլիի մասին:

«Ես պարոն Շալելաշվիլիի մասին ոչ մի բան չգիտեմ, գիտեմ միայն մամուլում տարածված լրատվությունը, որի համաձայն նա միակ պատգամավորն է, ով ստանում է աշխատավարձ և չի հաճախում խորհրդարան»,- ասել է Ծուլուկիանին:

Հիշեցնենք, պատգամավոր Շոթա Շալելաշվիլին ժողովրդական պաշտպանի մասին Թեա Ծուլուկիանիի հայտարարությունը անվանել է անպատասխանատու:

Իսկ մինչ այդ Ծուլուկիանին հայտարարել էր, որ ՈՒչա Նանուաշվիլին Վրաստանի ժողովրդական պաշտպանների միջև ամենա անարդարն է: