Իրաքում ԻՊ զինյալների կողմից սպանված զինվորականների եւ ոստիկանների եղբայրական գերեզման է հայտնաբերվել
Իրաքի Էլ Հավիջա քաղաքի մերձակայքում ԻՊ խմբավորման ահաբեկիչների կողմից սպանված 50 զինվորականների եւ ոստիկանների մարմիններով եղբայրական գերեզման է հայտնաբերվել: Այս մասին հաղորդագրության մեջ նշել է բանակի հրամանատարությունը, հաղորդում է «Ռիա Նովոտի»ի-ն:
Ավելի վաղ՝ հոկտեմբերին, ուժայիններն ամբողջությամբ ահաբեկիչներից ազատել էին Էլ Հավիջան:
«Էլ Հավիջայի շրջանի Էլ Բաքար գյուղում ԻՊ զինյալների կողմից սպանված մոտավորապես 50 զինվորականների եւ ոստիկանների մարմիններով գերեզման է հայտնբերվել», — նշվում է հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ հայտնաբերված մարմինները պետք է զննվեն եւ այդ կապակցությամբ իշխանությունները կձեռնարրկեն օրենքով սահմանված միջոցները: