Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Իտալիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլիի հետ

18:55, 23.06.2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելիին։

Վրաստանի կառավարության տեղեկատվությամբ՝ հանդիպմանը ընդգծվել են Վրաստանի և Իտալիայի միջև առկա բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր եվրոպական շահերի և արժեքների վրա։

«Նշվել է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման դրական դինամիկան և երկկողմ պատրաստակամություն է հայտնվել ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական կապերի հետագա խորացման համար։

Խոսք է գնացել Վրաստանի եվրոպական ինտեգրման գործընթացի և այդ ճանապարհին Իտալիայի աջակցության կարևորության մասին։ Կառավարության ղեկավարը նշել է, որ Վրաստանի իշխանությունները պատրաստ են Եվրամիության հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների վերականգնմանը և երկխոսությանը»,- ասված է Վրաստանի կառավարության տարածած տեղեկատվության մեջ։

Հանդիպմանը ներկա են եղել Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։

Նմանատիպ