Իտալիայի իրավապահ մարմինները հետաքննում են 26 նիգերիացի դեռահաս աղջիկների մարմինները հայտնաբերելու գործը, հայտնում է BBC–ն։
Ենթադրվում է, որ նրանք սեռական բռնության զոհ են դարձել, իսկ դրանից հետո սպանվել են Միջերկրական ծովը հատելու փորձի ժամանակ։
Սալերնոյի նավահանգստում հարցաքննում են 5 փախստականի։
Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զոհերը 14-18 տարեկան են։ Նրանց իսպանական ռազմական նավով ափ են հանել ծովում հայտնաբերած 375 փախստականների հետ։
Հարուցվել է քրեական գործ բռնի մահվան փաստով։
Հեղինակ -
Edgar Barsegyan