Իսպանիան ինչպես Վրաստանը միասնական է և անբաժանելի. Կախա Կալաձե
Իսպանիան ինչպես Վրաստանը միասնական է և անբաժանելի. Կախա Կալաձե

Իսպանական El Mundo հրատարակչությունը հրապարակել է Թբիլիսիի նորընտիր քաղաքապետի հարցազրույցը: Հրատարակչույթունը հիմնականում շեշտը դրել է Կախա Կալաձեի մարզական և քաղաքական հաջողությունների վրա:

Հոդվածի հեղինակի խոսքերով, մինչ  քաղաքականություն գնալը Կալաձեն խաղացել է այնպիսի ֆուտբոլիստների հետ միասին ինչպիսիք են՝ Մալդինին, Գատուզոն, Պիրլոն և այլոք:

«Կարող էի դուրս գալ թոշակի, եթե ոչ այն ինչ կատարվում էր Վրաստանում: 2012 թվականին բնակչության բողոքը այն ժամանակվա իշխանությունների նկատմամբ ինձ ստիպեց գնալ քաղաքականություն»,- ասել է Կալաձեն:

Լրագրողը նշում է, որ Կախա Կալաձեի քաղաքականություն գնալու դրդապատճառներից մեկը հանդիսացել է նաև իր եղբոր առևանգումն ու սպանությունը:

Հոդվածի հեղինակը ուշադրություն է դարձրել Վրաստանի Եվրոպայի հետ մերձենալու ցանկության վրա և նշել, որ դրա վկայությունն է մայրաքաղաքի կենտրոնում ծածանվող եվրամիության դրոշները: