Իսլանդացի լեգենդար երգչուհի Բյորկը ժամանել է Թբիլիսի
Իսլանդացի լեգենդար երգչուհի Բյորկը ժամանել է Թբիլիսի

Իսլանդացի լեգենդար երգչուհի Բյորկը 12 մարդուց բաղկացած խմբով այսօր առավոտյան ժամանել է Թբիլիսի:

Բյորկը համերգներով է հանդես գալու հոկտեմբերի 31-ին Թբիլիսիի մեծ համերգային դահլիճում և նոյեմբերի 3-ին՝ մայրաքաղաքի Օպերայի և բալետի թատրոնում:

Համերգները ներկայացնում են ժամանակակից երաժշտության և վիզուալ արվեստի SOU փառատոնը և Վրաստանի Rooms Hotels հյուրանոցային բրենդը:

Կազմակերպիչների խոսքով՝ Օպերայի թատրոնում համերգի տոմսերը վաճառվել են ամբողջությամբ, իսկ Մեծ համերգային դահլիճում համերգի համար մնացել է միայն տոմսերի մի մասը: