Ինչպես ավարտվեց անարդարությունը գերմանացի ժողովրդի նկատմամբ, նույնպես կքանդվեն չար ուժերի կողմից բարձրացված պատերը Վրաստանում. Կվիրիկաշվիլի
Գերմանացիների նվերը վրաց ժողովրդին, որը բերվել է Վրաստան, այն բանի հաստատումն է, որ ինչպես ավարտվեց անարդարությունը գերմանացիների նկատմամբ և քանդվեց պատը, որը արհեստականորեն կիսում էր գերմանիայի բնակչությանը, նույնպես կքանդի Վրաստանում չար ուժերի կողմից բարձրացված պատերը,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է Եվրոպայի հրապարակում Բեռլինի պատի մասնիկը տեղադրելու արարողության ժամանակ:
«Ես ուրախ եմ, որ այսօր այս գեղատեսիլ վայրում մեզ հնարավորություն է տրվում տեղադրել այս պատմական պատի մասնիկը, և ունենք այն բանի հույսը, որ բոլոր չարիք բերող պատերը կքանդվեն: 2017 թվականը Գերմանիա-Վրաստան տարին է և այս նվերը, որը բերվել է Վրաստան նույնպես քանդելու է բարձրացված չարիքի պատերը»,- ասել է Կվիրիկաշվիլին:
Գիորգի Կվիրիկաշվիլին Գերմանիայի իշխանություններին և բնակչությանը շնորհակալություն է հայտնել նվերի համար:
Վարչապետը նկատել է, որ ցուցահանդեսին, որը նվիրվել է Բեռլինյան պատի քանդելու օրվան տեղ չի գտել Վրաստանի նախկին նախագահ և ԽՍՀՄ-ի նախկին արտաքին գործերի նախարար Էդուարդ Շևարդնաձեի լուսանկարը:
«Շատ զարմացա, երբ այս լուսանկարներում չհանդիպեցի Էդուարդ Շևարդնաձեի լուսանկարին, մարդու ով մեծ դեր է խաղացել այս պատի քանդման գործողությունում»,- ասել է Կվիրիկաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan