Ժողովրդական պաշտպանը պատրաստվում է մուտք գործել քաղաքական ասպարեզ. Իրակլի Կոբախիձե
Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն գտնում է, որ գործող ժողովրդական պաշտպան ՈՒչա Նանուաշվիլին պատրաստվում է քաղաքական ասպարեզ մտնելու համար:
Առաջին ալիքը խնդրել է Կոբախիձեին կոնկրետացնել թե ինչ նկատի ուներ այն հայտարարությամբ, որի համաձայն Կոբախիձեն Նանուաշվիլիին անվանել է քաղաքականապես մոտիվացված անձնավորություն:
«Չեմ ցանկանում այժմ խորացնել այս թեման, բազմաթիվ պատճառներ կան, որ արվի նման վերլուծություններ: Ժողովրդական պաշտպանը իր գործողություններով ամենօրյա ռեժիմում ցուցադրում էր իր ցանկությունները: Ցավոք վերջին մեկ տարվա ընթացքում նա անցել է քաղաքական ակտիվության վրա»,- ասել է Կոբախիձեն:
Նշենք, որ խորհրդարանը պետք է մինչև դեկտեմբերի 7-ը ընտրի նոր ժողովրդական պաշտպանի, քանզի ՈՒչա Նանուաշվիլիի իրավասությունները լրանում են:
Հեղինակ -
Edgar Barsegyan