Թրամփը հանձնարարել է խստացնել ԱՄՆ-ում փախստականների ընտրության ծրագիրը
Թրամփը հանձնարարել է խստացնել ԱՄՆ-ում փախստականների ընտրության ծրագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է էլ ավելի խստացնել փախստականների ընտության ծրագիրը, որոնց մուտքն ԱՄՆ թույլատրվում է։

«Ես հանձնարարել եմ, որպեսզի ներքին անվտանգության նախարարությունն ուժեղացնի փախստականների ընտրության՝ առանց այդ էլ ծայրահեղ ծրագիրը։ Քաղաքականապես կոռեկտ լինելը հիանալի է, սակայն ոչ այս դեպքում»,-գրել է նա Twitter-ում։

Նա չի պարզաբանել՝ կապվա՞ծ է դա արդյոք Մանհեթենի ահաբեկչության հետ, որի վերաբերյալ նա արդեն մի քանի թվիթներ է գրել։

Հոկտեմբերին Թրամփը հայտարարել էր, որ 120-օրյա մորատորիումից հետո վերսկսում է փախսստականների ընդունման ծրագրը, սակայն ուժեղացնում 11 երկրներից քաղաքացիների ընտրության ընթացակարգը։ Թրամփը խոստացել էր, որ ընտրական ընթացակարգերը կլինեն ծայրահեղ, և կարծում է, որ հասել է այդ նպատակին։