Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը սկսել է վիզաների տրամադրումը, ասվում է դիվանագիտական ներկայացուչության հաղորդագրությունում։
Նշվում է, որ կան սահմանափակումներ՝ կապված Թուրքիայի քաղաքացիներին վիզաներ տրամադրելու հետ։
Ավելի վաղ ԱՄՆ-ը դադարեցրել էր վիզաների տրամադրումը՝ Թուրքիայում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակցի ձերբակալության պատճառով։
Թուրքիայի իշխանությունները, մեկնաբանելով ձերբակալությունը, նշել էին, որ նա կապեր է ունեցել Ֆեթուլահ Գյուլենի շարժման հետ, ով մեղադրվում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ։
Թուրքիան իր հերթին նույնպես դադարեցրել էր վիզաների տրամադրումն ԱՄՆ քաղաքացիներին։