Հանրային հեռարձակողի կապակցությամբ, մեր և ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցչի դիրքորոշումները համընկնում են,- այս մասին մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրիի հետ հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի առաջին տեղակալ Թամար Չուգոշվիլին:
Չուգոշվիլիի խոսքերով, Դեզիրիի հետ հանդիպման հիմնական թեմաներից մեկը հենց հանրային հեռարձակողն էր:
Պատգամավորի խոսքերով ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչը հանրային հեռարձակողի կապակցությամբ տեսնում է բարեփոխումների անհրաժեշտություն:
«Սահմանադրության այն փոփոխությունները, որոնք վերաբերում են մամուլի հարցերին, ինտեռնետի ազատությանը և հանրային հեռարձակողի անկախությանը դրական են գնահատվել ԵԱՀԿ-ի կողմից: Մեր և կազմակերպության դիրքորոշումները համընկնում են միմյանց»,- ասել է Չուգոշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan