Էդուարդ Շևարդնաձեի թոռները շնորհակալություն են հայտնում Գիորգի Կվիրիկաշվիլուն
Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի թոռները շնորհակալություն են հայտնում վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն: Խոսքը վերաբերում է Թբիլիսիում, Եվրոպայի հրապարակում Բեռլինի պաի հատվածի տեղադրման ժամանակ անցկացված ցուցահանդեսին, որտեղ Էդուարդ Շևարդնաձեի լուսանկարը չի եղել ներկայացված, որի պատճառով Գիորգի Կվիրիկաշվիլին դժգոհություն է արտահայտել:
«Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արդար կերպով նշել է, որ այդ իրադարձությունը «անոմալ է», կրում է պատմականորեն անարդար բնույթ: Շնորհակալություն նրան, այսպիսի պետական, քաղաքացիական և մարդկային դիրքորոշման համար»,- նշված է Շևարդնաձեի թոռների կողմից տարածված դիմումում:
Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի ընտանիքի անդամները դիմում են Վրաստանում Գերմանիայի դեսպան Հայկե Փաիչին:
Դիմումը վերաբերում է Թբիլիսիում, Եվրոպայի հրապարակում Բեռլինի պատի հատվածի բացման ժամանակ անցկացված ցուահանդեսին, որտեղ Էդուարդ Շևարդնաձեի նկարը չի հայտնվել:
Թբիլիսիում, Եվրոպայի հրապարակում, նոյեմբերի 9-ին կանգնեցվել է բեռլինյան պատի հատվածը և անցկացվել ցուցահանդես: