Զեկույց․ Կորեական թերակղզում զինված հակամարտության դեպքում առաջին օրերին կզոհվի 30-300 հազար մարդ
Զեկույց․ Կորեական թերակղզում զինված հակամարտության դեպքում առաջին օրերին կզոհվի 30-300 հազար մարդ

ԱՄՆ կոնգրեսի հետազոտական ծառայությունը ներկայացրել է զեկույց Կորեական թերակղզում զինված հակամարտության դեպքում իրադարձությունների հնարավոր զարգացման ու զոհերի քանակի մասին։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ըստ զեկույցի նույնիսկ եթե ԿԺԴՀ-ն սկսի սպառազինությունների սովորական տեսակներ գործածել, մարտերի առաջին օրերին զոհերի թիվը կտատանվի 30-300 հազարի միջեւ։ Իրենց գնահատականներում վերլուծաբանները հիմք են ընդունում ԿԺԴՀ հրետանու կուտակումները սահմանին, ասելով, որ այդ հրետանին կարող է րոպեում մինչեւ 10 հազար լիցք արձակել։

Ծառայությունը նաեւ կանխատեսում է հակամարտության արագ էսկալացիա, որի մեջ կարող են ներգրավվել Չինաստանը, Ճապոնիան ու Ռուսաստանը։ Եթե մարտական գործողությունները ձգձգվեն, բացառված չէ, որ դրանցում կներառվի նաեւ ԱՄՆ-ն։