Եվրոպայի առաջին ստորջրյա ռեստորանը - աշխարհի նոր հրաշալիքը
Եվրոպայի առաջին ստորջրյա ռեստորանը - աշխարհի նոր հրաշալիքը

Եվրոպայում առաջին ստորջրյա ռեստորանը կբացվի Նորվեգիայի ամենահարավային կետում՝ Բալի ձկնորսական գյուղի մոտակայքում: Ջուրն իջեցվող կոնստրուկցիան, որի դիզայնը մտահղացել են Snøhetta ընկերության մասնագետները, թույլ կտա ռեստորանի հյուրերին՝ հսկայական պանորամային պատուհանների շնորհիվ հիանալ ստորջրյա տեսարանով և դրա բնակիչներով, որոնց կգայթակղեն լույսերի, ձայների, հոտերի և պարբերաբար կերակրելու շնորհիվ:

Ռեստորանն առաջին հյուրերին կընդունի 2019 թվականից, այդտեղ նախապատվությունը կտրվի ծովամթերքներին ու սկանդինավյան խոհանոցին: