Եվրամիության հետ առանց վիզա ելք ու մուտքի հարցերով կլոր սեղան կանցկացվի
Արևելք-Արևմուտքի կառավարման ինստիտուտի (EWMI) նախաձեռնությամբ կլոր սեղանի ձևաչափով հանդիպում կանցկացվի, որտեղ Եվրամիության հետ առանց վիզա ելք ու մուտքի 7 ամսվա փորձի ամփոփումը, գոյություն ունեցող վիճակագրության վերլուծությունը, պետության կողմից անցկացված միջոցառումները և ընթացիկ մարտահրավերները կքննարկեն կառավարական գերատեսչությունների և ոչ կառավարական սեկտորի ներկայացուցիչները:
Հանդիպմանը շնորհանդես է անցկացնելու Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Շալվա Խուցիշվիլին:
Միջոցառման շրջանակներում քննարկվելու է նաև Վրաստանից Եվրամիություն անօրեն միգրացիայի կանխարգելման նպատակով համագործակցության ճանապարհները: Հանդիպումը անցկացվելու է 11:00-ին՝ ՆԱՏՕ-ի տեղեկավտական կենտրոնում: