Եվրախորհրդարանը քվեարկության է դնելու «Արևելյան գործընկերության» կապակցությամբ մշակված բանաձևը
Եվրախորհրդարանը «Արևելյան գործընկերության» ծրագրին մասնակից երկրների հետ համագործակցությունը խորացնելու բանաձևը քննարկման է դրվելու գալիք շաբաթ:
Լիագումար նիստերը սկսվելու են նոյեմբերի 13-ից: Եվրախորհրդարանը մշակել է երաշխավորություններ, որոնց միջոցով դիմելու է եվրահանձնաժողովին: Փաստաթղթում խոսվում է «Արևելյան համագործակցության» անդամ այն երկրների աջակցության մասին, որոնք արդեն ստորագրել են ասոցացման մասին համաձայնագիրը:
Տեքստում ասված է, որ Վրաստանը, ՈՒկրաինան և Մոլդովան ծրագրի առաջնորդներն են և նրանց աջակցությունը առաջնահերթային է:
Ինչպես առաջին ալիքի լրագրողի հետ զրույցում հայտարարել է լիտվացի պատգամավոր Լայմա Անդրիեկենին, Վրաստանի դեպքում հնարավոր է որոշում ընդունվի երկարաժամկետ հեռանկարների վերաբերյալ, որոնք կապված կլինեն՝ Շենգենյան գոտու, էներգետիկական և մաքսային միությանը անդամագրվելու հեռանկարներին:
Հիշեցնենք, արևելյան գործընկերության գագաթնաժողովը կայանալու է նոյեմբերի 24-ին Բրյուսելում:
Հեղինակ -
Edgar Barsegyan