Համաշխարհային կինոյի լեգենդ Դևիդ Լինչը այսօր կժամանի Վրաստան: Ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ, երաժիշտ և պրոդյուսերի անձնական ինքնաթիռը Թբիլիսիում վայրէջք կկատարի 20:00-ին:
Այցը կապված է Դևիդ Լինչի հիմնադրամի կովկասյան բաժնի գործունեության հետ, որը ձևավորվել է 2017 թվականի հուլիսի 25-ին, Թբիլիսիում, և միավորում է Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը:
Այցի շրջանակներում կանցկացվեն մամլո-ասուլիսներ, հանդիպումներ, հանրային դասախոսություններ:
Նախատեսված է լեգենդար ռեժիսորի «Մալհոլանդ դրայվ» ֆիլմի ցուցադրությունը և հանդիպում հանդիսատեսի հետ:
Հիմնադրամը օգում է հետտրավմային սթրես ունեցող վետերաններին, նրանց ընտանիքներին, բռնության զոհ կանանց և երեխաներին:
Դևիդ Լինչի հիմնադրամ – Կովկասի հիմնական նպատակն է, օգնել Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի բնակիչներին ազատվել սթրեսից: