Դավիթ Նարմանիան իր վերջին մայրաքաղաքի կառավարության նիստին խոսել է «Նոր Թբիլիսի» նախագծի մասին
«Նոր Թբիլիսի» նախագծի շրջանակներում վերականգնվել է 51 պատմական շենք, այստեղից 41-ը մշակութային ժառանգության հուշարձաններ են,- այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան հայտարարել է մայրաքաղաքի կառավարության նիստին:
Դավիթ Նարմանիայի խոսքերով նշված նախագծի վրա Թբիլիսիի բյուջեից ծախսվել է մոտ 30 մլն. լարի:
Բացի այդ քաղաքապետը նշել է, որ վերանորոգվել է գինու դարիվերը և Զեմո Կալան:
Նախագծի շրջանակներում բարեկարգվել է չորս հանգստյան գոտի, իրականացվել են պատմամշակութային ժառանգության այլ հուշարձանների վերանորոգման աշխատանքներ:
Հեղինակ -
Edgar Barsegyan