Գրոյսմանը Կանադայի վարչապետին նվիրել է ուկրաինական գուլպաների հավաքածու
Գրոյսմանը Կանադայի վարչապետին նվիրել է ուկրաինական գուլպաների հավաքածու

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանն իր կանադացի գործընկեր Ջասթին Թյուդոյին նվիրել է ուկրաինական արտադրության գունավոր գուլպաների հավաքածու։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է տնտեսական զարգացման և առևտրի հարցերով փոխնախարար Նատալյա Միկոլսկայան։

«Շատ են գրում Ջասթին Թրյուդոյի գուլպաների մասին։ Այժմ նրա հավաքածուում կան գուլպաներ, որոնք արտադրվել են Ուկրաինայում։ Վլադիմիր Գրոյսմանի հետ խթանում ենք Տնտեսական զարգացման և առևտրի նախարարության արտահանումը»,-գրել է Միկոլսկայան։