Գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիայի ժամանակ բախում է տեղի ունեցել «Մանկական աշխարհ» առևտրական կենտրոնի տուժած աշխատակիցների և ոստիկանների միջև
«Մանկական աշխարհ» առևտրական կենտրոնի տուժած աշխատակիցների և ոստիկանների միջև տեղի է ունեցել բախում:
Ցուցարարները փորձել են վրաններ բացել դատախազության շենքի դիմաց, ինչի հնարավորություն նրանց չեն տվել:
Ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել «Մանկական աշխարհ» առևտրական կենտրոնի տնօրեն Գիորգի Մաճավարիանիին:
Նրանք պահանջել են նաև Իրակլի Շոթաձեի պաշտոնաթողությունը:
Իրենց պահաջները չկատարելու դեպքում ցուցարարները սպառնում են բողոքի ցույցերը անց կացնել ամեն օր:
Հեղինակ -
Edgar Barsegyan