Գիորգի Գախարիան սկսել է կատարել ՆԳ նախարարի պարտականությունները

Գիորգի Գախարիան սկսել է կատարել Ներքին գործերի նախարարի պարտականությունները: Այսօր նախարարություն այցելած Գախարիային դիմավորել է արդեն նախկին նախարար Գիորգի Մղեբրիշվիլին:

Մղեբրիշվիլին Գախարիայի հետ զրուցել է վերջին երկու տարում իրականացրած նախագծերի մասին: Նորանշանակ նախարարը ծանոթացել է բարձրտեխնոլոգիական համատեղ գործողությունների կենտրոնի աշխատանքի հետ:

Այսօրևեթ Գիորգի Գախարիան հանդիպելու է նախարարության տարբեր դեպարտամենտների ղեկավարների և աշխատակիցների հետ: