Գերմանիայում իշխանություններից «թաքնվել է» արտաքսման ենթակա 30 հազար փախստական
2016 թվականի դեկտեմբերին Գերմանիայի դատարանները մերժել են 54 հազար փախստականներին՝ ապաստանի տրամադրման հարցում։ Նրանք պետք է լքեն երկիրը։ Դրա համար օրենքով նախատեսված դրամական վճարումներ են ստացել նրանցից 23 հազարը։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Գերմանիայի ՆԳՆ-ին։
Գերատեսչության ներկայացուցիչը չի բացառել, որ արտաքսման ենթակա փախստականների մի մասն առանձին դեպքերում կարող է արդեն հեռացած կամ թաքնված լինել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փախստականներին վերաբերող հարցը կարևորագույններից մեկն է Գերանիայում նոր իշխող կոալիցիայի ձևավորման մասին բանակցություններում։