«Բազմազգ Վրաստան քաղաքացիական շարժում» ոչկառավարական կազմակերպությունը հետևում է ընտրությունների երկրորդ փուլին
«Բազմազգ Վրաստան քաղաքացիական շարժում» ոչկառավարական կազմակերպությունը հետևում է ընտրությունների երկրորդ փուլին

«Բազմազգ Վրաստան քաղաքացիական շարժում» ոչկառավարական կազմակերպությունը հետևում է ինքնակառավարվող քաղաքի և թեմերի քաղաքապետերի ընտրությունների երկրորդ փուլին:

Կազմակերպության մոնիտորինգի ծրագիրը իրականացվում է Բորջոմիում, Խաշուրիում և Ղազբեգիում:

Ոչկառավարական կազմակերպությունում նշում են, որ այս պահի դրությամբ լուրջ խախտումներ չեն գրանցվել, սակայն ի հայտ են եկել մի քանի մանր գործընթացային խախտումներ:

Կազմակերպության դիտորդական առաքելության տվյալներով, ժամը 11:00-ի համար ընտրողների ակտիվությունը հետևյալն է՝ Բորջոմիում գրանցված 26 528 ընտրողից իր ձայնը տվել է 3157 մարդ, ինչը կազմում է ընտրողների 11,9 տոկոսը:

Խաշուրիում գրանցվել է 3,4 տոկոս ակտիվություն, իսկ Ղազբեգիում 9,7: