Ավստրալացիների մեծ մասը կողմ է քվեարկել միասեռ ամուսնությունների օրինականացմանը
Ավստրալական վիճակագրական բյուրոյի թարմ տվյալների համաձայն՝ երկրի բնակչության մեծ մասը կողմ է միասեռ ամուսնությունների օրինականացմանը, հայտնում է The Guardian-ը:
Միասեռ ամուսնությունների օրինականացման հարցով հանրաքվեի մասնակիցների 61.6%-ը կողմ է արտահայտվել առաջարկին:
Աղբյուրը մանրամասնում է, որ կայացած հանրաքվեն պարտադիր ուժ չունի, սակայն երկրի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը արդյունքների հրապարակումից անմիջապես հետո խոստացել է մինչև Սուրբ Ծնունդ փոխել երկրի օրենսդրությունը:
Հայտնի է, որ քվեարկությունն անցկացվել է 8 շաբաթվա ընթացքում՝ փոստով: Դրան մասնակցել է 12.7 մլն մարդ՝ այսինքն ընտրազանգվածի 79.5%-ը:
Հեղինակ -
Edgar Barsegyan