Առաջին զորավարժությունները՝ Վրաստանի պաշտպանության պատրաստակամության ծրագրի շրջանակներում
Վրաստանում անցկացվում են առաջին զորավարժությունները ԱՄՆ-ի հետ նոր համատեղ՝ «Վրաստանի պաշտպանության պատրաստականության ծրագրի» (GDRP) շրջանակներում:
Ինչպես հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ «վրաց զինծառայողները ուսուցանում են ԱՄՆ եվրոպական հրամանատարության բազմազգ միացյալ պատրաստականության կենտրոնի (Joint Multinational Readiness Center) և ՆԱՏՕ-ի հետ համատեղ մարզական և գնահատման կենտրոնի (JTEC) հրահանգները»:
Գործնական պարապմունքները, որ անցկացվում են Վազիանի հրաձգարանի տարածքում, ենթադրում են բունկերի վրա գրոհի մշակում մարտական և ոչ մարտական փամփուշտներով: