Աուդիտի եզրահանգման հիման վրա, Թբիլիսիի 67-րդ դպրոցի տնօրենը հեռացվել է պաշտոնից
Աուդիտի եզրահանգման հիման վրա, Թբիլիսիի 67-րդ դպրոցի տնօրենը հեռացվել է պաշտոնից

Կրթության նախարարության ներքին աուդիտը հանրայնացրել է Թբիլիսիի 67-րդ հանրային դպրոցի մասին եզրահանգումը: Ինչպես ասվում է եզրահանգման մեջ, նախարարություն ստացված բազմաթիվ բողոքների հիման վրա, նախարարության ներքին աուդիտի վարչությունը, ամիս ու կես ուսումնասիրում էր 67-րդ հանրային դպրոցում առկա խախտումները: Արդյունքում, հայտնաբերվել են մի շարք խախտումներ, ինչպես գույքի անհետացման, այնպես էլ դպրոցի կառավարման տեսանկյունից, որը հիմք է դարձել դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու:

Նախորդ շաբաթից 67-րդ դպրոցում, պարբերաբար չեղարկվում էին 7-8-9-րդ դասարանների դասընթացները: Դրա պատճառն այն էր, որ ուսուցիչների մի մասը դասեր չէր անցկացնում: Նրանց դժգոհությունը հետևել է քիմիայի ուսուցչին աշխատանքից ազատելու փաստին, որի մասին տեղեկությունը հաստատել է տնօրենը: ՆԳՆ-ի տեղեկությամբ, քիմիմայի ուսուցիչ Դոդո Կեզուայի նկատմամբ հարուցված է քրեական գործ: Մանկավարժին ծնողներից մեկը մեղադրում է բռնության մեջ: Հետաքննությունը ընթանում է ՔՕ-ի 126-րդ հոդվածով, որը նկատի ունի բռնություն: