Այս պահին լարիի փոխարժեքի մասին կանխատեսումներ չեմ կարող անել. Քումսիշվիլի
Այս պահին լարիի փոխարժեքի մասին կանխատեսումներ չեմ կարող անել, դա սողացող փոխարժեք է,- այս մասին լրագրողներին է հայտնել էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Քումսիշվիլին:
Նրա խոսքերով հունվարից պետք է նվազի դրամի նկատմամբ պահանջարկը:
«Կանխատեսումներ չեմ անի, դա սողացող փոխարժեք է: Վերլուծությունները իրականացվում են ամեն օր»,- նշել է Քումսիշվիլին:
Իսկ ինչ վերաբերում է ազգային բանկի հայտարարությանը, ապա Քումսիշվիլին գտնում է, որ հայտարարությունը շատ կարևոր էր, և ազգային բանկը իր ազդեցությունը կօգտագործի այն դեպքում, երբ կտեսնեն, որ ազգային դրամի փոխարժեքը ֆունդամենտալ հեռանում է սկբունքներից:
Հեղինակ -
Edgar Barsegyan