Այսպես կոչված «Խրուշովկաների» փոխարինումը հնարավոր է. Կալաձե
Այսպես կոչված «Խրուշովկաների» փոխարինումը հնարավոր է. Կալաձե

Այսպես կոչված «Խրուշովկաների» փոխարինումը հնարավոր է, այդ կապակցությամբ արդեն կներկայացնենք կոնկրետ նախագծեր,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Թբիլիսիի նորընտիր քաղաքապետ Կախա Կալաձեն:

Կալաձեի խոսքերով  մայրաքաղաքի ճարտարապետական ծառայությունում իրականացվելու են փոփոխություններ: Նրա խոսքերով քաղաքապետարանը դառնալու է բնակչության կարիքների վրա հարմարեցված ծառայություն:

«Ճարտարապետության ծառայությունում իրականացվելու են փոփոխություններ: Մենք պետք է վերացնենք բյուրոկրատական համակարգը: Քաղաքապետարանը դառնալու է բնակչության կարիքների վրա կողմնորոշված ծառայություն: Պետք է ծառայի Թբիլիսիին և թբիլիսեցիներին»,-ասել է Կալաձեն: