Հարձակվել են ամերիկացի սենատոր Ռենդի Պոլի վրա,- լրատվությունն այս մասին տարածել է CBS հեռուստաալիքը:
Ոստիկանությունում հայտարարել են, որ սենատորի վրա հարձակումն իրականացվել է նրա տան մոտակայքում:
Սենատորի կյանքին վտանգ չի սպառնում, նա այս պահին գտնվում է հիվանդանոցում:
Իրավապահները արդեն ձերբակալել են հարձակվողին, նա 59 ամյա Ռենե Բուչերն է, ով սենատորի հարևանն է:
Մանրամասները անհայտ են, սակայն տեղի բնակիչները հայտարարում են, որ Սենատորը և Բուչերը հաճախ վիճում էին համատեղ հողատարածքի կապակցությամբ:
Ռենե Պոլը հանրապետական կուսակցությունից է, նա ԱՄՆ-ի նախագահի թեկնածու էր:
Հեղինակ -
Edgar Barsegyan