ԱՄՆ կոնգրեսը ՈՒկրաինայի «Գոլոդոմորի» 85 ամյակի կապակցությամբ ընդունել է հատուկ բանաձև
ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատում ՈՒկրաինայի «Գոլոդոմորի» 85 ամյա տարելիցի կապակցությամբ ներկայացրել են հատուկ բանաձև: Փաստաթուղթը պարտադիր օրենսդրական ուժ չունի:
Բանաձևի նախագիծը ներկայացրել է դեմոկրատ կոնգրեսականներ՝ Սանդեր Լևինը և Մերսի Կապտուրը, ինչպես նաև հանրապետականներ՝ Էնդի Հարիսը և Բրայան Փիտցպատրիկը:
«Բանաձևը հարգում է 7-ից 10 միլիոն ուկրաինացու հիշատակը, ովքեր մահացել են Խորհրդային միության ղեկավար Ստալինի կարգադրությամբ: 1932-1933 թթ. ձմռանը ՈՒկրաինան հասել է սովի եզրին, որի շնորհիվ իշխանություններին հաջողվել է չեզոքացնել կոմունիստական իդեալների դեմ գնացող մարդկանց»,- ասված է բանաձևի տեքստում:
Հեղինակ -
Edgar Barsegyan