ԱՄՆ գլխավոր դատախազը մտավախություն ունի, որ Մանաֆորտը փախուստի փորձ կիրականացնի
ԱՄՆ գլխավոր դատախազը մտավախություն ունի, որ Մանաֆորտը փախուստի փորձ կիրականացնի

ԱՄՆ գլխավոր դատախազ Ռոբերտ Մյուլլերը չափազանց բարձր է համարում ԱՄՆ-ից Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտի և նրա գործընկեր Ռիք Գեյթսի փախուստի փորձի ռիսկը։ Այս մասին ասվում է դատական նոր փաստաթղթերում, որոնք նախապատրաստվել են Մյուլերի թիմի կողմից։

«Ամբաստանյալների հետ կապված առկա է ավիատրանսպորտով փախուստի ռիսկ՝ ի դեմս նրանց նկատմամբ առաջադրված մեղադրանքների ծանրության»,-Մյուլլերի խոսքերն է մեջբերում NBC հեռուստաընկերությունը։

Մեղավոր ճանաչվելու դեպքում Մանաֆորտին սպասվում է 15 տարվա և 8 ամսվա, Գեյթսին՝ 12 տարվա և 7 ամսվա բանտարկություն։

Երկուշաբթի Մյուլլերի գրասենյակը, որը զբաղվում է անցած տարի ԱՄՆ-ում տեղի ունցած նախագահական ընտրություններում Ռուսաստանին վերագրվող միջամտության հետաքննությամբ, 12 կետից կազմված մեղադրանք էր առաջադրել Մանաֆորտի և Գեյթսի դեմ։

Քննության տվյալներով՝ նրանք Վիկտոր Յանուկովիչի նախագահության ժամանակ աշխատել են Ուկրաինայի կառավարության հետ և մի քանի տասնյակ մլն դոլար ստացել Կիևի շահերի խթանման համար։