Թրամփը հայտարարել է Աշխարհի առաջնության վիճակահանության ամսաթիվը և վայրը #1TVSPORT

22:49, 22.08.2025

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2026 թվականի աշխարհի առաջնության վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 5-ին Վաշինգտոնում՝ Ջոն Քենեդիի անվան արվեստի կենտրոնում։

Այս մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը՝ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոյի ներկայությամբ։

2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի մարզադաշտերում։ Առաջին անգամ մրցաշարում կմասնակցեն 48 թիմ։

Նմանատիպ