Վոլոդիմիր Զելենսկի. Ուկրաինան թույլ չի տա, որ Ռուսաստանն օգտագործի երկրի տարածքը պատերազմը երկարաձգելու և օկուպացիան անվերջ դարձնելու գործիք
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հայտարարությամբ՝ Ղրիմի ուղղությամբ Ուկրաինայի գործողությունը ճշգրիտ հաշվարկված է։
Նրա խոսքով՝ Ուկրաինան շարունակում է արձագանքել ռուսական հարվածներին։
«Օկուպանտները շատ զգալի կորուստներ ունեն մեր հողում, որն այժմ գտնվում է Ռուսաստանի դրոշի ներքո։ Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքում ռուսական ռազմական լոգիստիկան և հենց օկուպանտների ներկայությունն այնտեղ ծայրահեղ բարդացած է։ Սա ճիշտ ազդանշան է Ռուսաստանի համար։ Ազդանշան այն մասին, որ Ռուսաստանին իսկապես չի հաջողվի անպատիժ և հեշտությամբ յուրացնել ուկրաինացի ժողովրդի կամ ցանկացած այլ ժողովրդի հողը, ում այժմ սպառնում են ռուսական ամբիցիաները»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Միևնույն ժամանակ, Վոլոդիմիր Զելենսկիի խոսքով, Ուկրաինան թույլ չի տա, որ Ռուսաստանն օգտագործի երկրի տարածքը պատերազմը երկարաձգելու և օկուպացիան անվերջ դարձնելու գործիք։
«Մեր գործողությունը, հատկապես Ղրիմի հետ կապված, հստակորեն հաշվարկված է, և դրա ընթացքն բացարձակապես ցույց է տալիս, որ եթե Ուկրաինան ունենա այն, ինչի մասին խոսում էինք գործընկերների հետ «Մեծ յոթնյակի» շրջանակներում, իսկ դա կախված է մեր գործընկերների որոշումից, մենք օպերատիվորեն կստեղծենք պայմաններ, որոնք Ռուսաստանին կստիպեն ընտրել խաղաղությունը։ Մենք հույս ունենք, որ գործընկերների կողմից դրական պատասխան կլինի։ Նրանք հստակ գիտեն, թե ինչի մասին է խոսքը։ Այժմ մեր զինվորականները Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքում և հենց Ռուսաստանում ոչնչացնում են այն ամենը, ինչը նպաստում է ռուսական պատերազմին և ինչն, ընդհանուր առմամբ, հնարավոր է դարձնում այս պատերազմն ու ռուսական ագրեսիան»,- նշել է Զելենսկին։